ՌԴ ԱԳՆ-ն արձագանքել է մոսկովյան այցը չեղարկելու` Պոմպեոյի որոշմանը


16:00 , 13 մայիս, 2019

Yerkir.am-ը գրում է.

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի` մոսկովյան այցը չեղարկելու որոշումը կապված է նրա գրաֆիկում փոփոխությունների հետ, սակայն Սոչիում նախատեսված բանակցությունները կկայանան առանց փոփոխությունների: Այդ մասին ասել է ՌԴ ԱԳՆ ղեկավարի տեղակալ Սերգեյ Ռյաբկովը. տեղեկացնում է РИА Новости-ն:

Ավելի վաղ ամերիկյան ԶԼՄ-ները հայտնեցին, որ Պոմպեոն մայիսի 13-ին չի այցելի Մոսկվա, սակայն կհանդիպի ՌԴ ԱԳ նախարարի հետ Սոչիում մայիսի 14-ին, որտեղ ծրագրում է հանդիպել նաև Վլադիմիր Պուտինի հետ: