Հայտնի է Հենրիխ Մխիթարյանի հարսանիքի հստակ օրը


13:00 , 13 մայիս, 2019

Armeniasputnik.am-ը գրում է.

Հանրահայտ ֆուտբոլիստի ու գործարարի դստեր հարսանեկան արարողությունը տեղի կունենա աշխարհի ամենառոմանտիկ քաղաքներից մեկում։

Sputnik Արմենիայի տեղեկություններով` Հայաստանի ազգային հավաքականի ավագ ու Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի ու գործարար Միքայել Վարդանյանի դստեր` Բեթի Վարդանյանի պսակադրությունը տեղի է ունենալու հունիսի 17-ին Իտալիայի Վենետիկ քաղաքում:

Մեր տեղեկություններով` հունիսի 16–ին Հայաստանի հյուրերը չարտերային չվերթով կմասնակցեն Վենետիկ։

Ավելի վաղ ԶԼՄ–ներում տեղեկություն էր տարածվել, որ Հայաստանի հավաքականի և «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը նշանվել է գործարար Միքայել Վարդանյանի դստեր հետ, բայց այդ լուրը մինչև հիմա էլ պաշտոնապես չի հաստատվել։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ