13:09 , 21 հունիս, 2013
Յունիբանկը լիարժեք գործարկեց CRM-համակարգերի և ամպային հաշվարկների (Cloud Computing) ոլորտում համաշխարհային առաջատար` ամերիկյան Salesforce.com ընկերության կառավարման համակարգը: Ժամանակակից համակարգի ներդրումը բանկին հնարավորություն տվեց էապես կրճատել վարկերի հաստատման և ձևակերպման ժամանակը: Այսօր ապրանքների ձեռքբերման համար սպառողական վարկը Յունիբանկում հաստատվում է մեկ րոպեում լավագույն պայմաններով. կանխավճարը` 0%, միջնորդավճարը` 0%, տարեկան տոկոսադրույքը` սկսած 20% -ից:
Վարկը կարելի է ձևակերպել բանկի գործընկեր` խոշոր առևտրային ցանցերում, ինչպիսիք են «Վեգա», «Զիգզագ», «Մոբայլ Սենթր», «Օրանժ», «ՎիվաՍելլ», «Արա», «Տեխնոլայֆ», «Վեստա», «Նիքս», «Սամսունգ», «Rich Computers», «Fine», «Նոր տուն», «Իդեալ» և «Կլայկ» ընկերությունները: Ընդհանուր առմամբ սպառողական վարկավորման գծով Յունիբանկը համագործակցում է ավելի քան 320 գործընկերների հետ: Վարկի համար կարելի է դիմել նաև բանկի 44 մասնաճյուղ:
Կարծում եմ` Յունիբանկը առաջիկայում ևս կշարունակի ժամանակակից տեխնոլոգիաների կիրառումը մանրածախ բիզնեսում: