Գավառի բնակարաններից մեկում հայտնաբերել են ՌԴ քաղաքացու դի


09:00 , 13 մայիս, 2019

Մայիսի 13-ին, ժամը 00։46-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի Ազատության փողոցի թիվ 26 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները բացել են բնակարանի դուռը և հյուրասենյակում հայտնաբերել Ն.Չ.-ի (ծնված 1956 թ., ՌԴ քաղաքացի) դին։