14:00 , 21 հունիս, 2013
Վրաստանի խորհրդարանի քաղաքացիական ինտեգրման և մարդու իրավունքների կոմիտեն օրինագիծ է մշակել, ըստ որի ծրագրվում է քրեական պատասխանատվությունից ազատել այն անձանց, ովքեր իրավապահ մարմիններին կհանձնեն մասնավոր հաղորդակցության տեխնիկական միջոցներով ձեռք բերված տեղեկատվությունը՝ համակարգչային տվյալներ, հեռագրեր, հեռախոսային ձայնագրություններ և այլն: Օրենքը տարածվելու է այն անձանց վրա, ովքեր կատարել են այդ հանցագործությունները մինչև 2012 թվականի դեկտեմբերի 31-ը: Կոմիտեն նշել է, որ օրենքը նպատակ է հետապնդում պաշտպանել մարդասիրության սկզբունքները, ինչպես նաև հասարակության անվտանգությունը և անձնական և ընտանեկան գաղտնիքները: