Operativ.am-ը գրում է.
Արաբական Միացյալ Էմիրությունների ՆԳՆ-ն հայտարարել է, որ Ֆուջայրայի
շրջանում 4 առևտրային նավ վանդալիզմի է ենթարկվել։ Այս մասին փոխանցում է
Gazeta.ru-ն։
WAM գործակալության տվյալներով՝ տարբեր երկրների նավերը ենթարկվել են «վանդալիզմի»։
Միջադեպի հետևանքով տուժածներ չկան։
Հետաքննություն է ընթանում՝ միջադեպի հանգամանքները բացահայտելու ուղղությամբ։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ԱՄԷ-ի հյուսիսային Ֆուջայրա նավահանգստում առնվազն 7 նավթային լցանավերում պայթյուններ են որոտացել։