Թրամփը հայտարարել է հանրապետականների վրա «մեծ հարձակման» մասին


02:15 , 13 մայիս, 2019

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Twitter-ում հայտարարել է սոցցանցերում Հանրապետական կուսակցության ներկայացուցիչների վրա «մեծ հարձակման» մասին:

«Մեծ հարձակումներ հանրապետականների և պահպանողականների վրա սոցիալական ցանցերում»,- գրել է Թրամփը:

Նրա խոսքերով, նման «հարձակումները» «վատ» են:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Թրամփին հարցրել են 2020-ի ընտրություններին միջամտության մասին: