Լիտվայում ավարտվել է նախագահական ընտրությունների քվեարկությունը


05:30 , 13 մայիս, 2019

Tert.am-ը գրում է.

Լիտվայում ավարտվել է քվեարկությունը երկրի անկախության ընթացքում կիրակի անցկացված 7-րդ նախագահական ընտրություններում: Ինչպես փոխանցում է ТАСС գործակալությունը, տեղի ժամանակով 20:00-ին (երևանյան 21:00) փակվել են մոտ 2000 ընտրատեղամասեր:

Նախագահի ընտրությունից բացի, լիտվացիները երկու հանրաքվեի են մասնակցել` երկքաղաքացիության սահմանման և խորհրդարանում պատգամավորական կորպուսը 15 տոկոսով կրճատելու վերաբերյալ: 
Նշվում է, որ հերթերի պատճառով, որոնք որոշ ընտրատեղամասերում  առաջացել են քվեարկության ավարտին ընդառաջ, ԿԸՀ-ն որոշել է երկարաձգել դրանց աշխատանքային ժամանակը: Միևնույն ժամանակ հաղորդվում է, որ մասնակցության հայտը ընտրություններում կազմել է 56.46 տոկոս: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։