«Գահերի խաղի» աստղը կխաղա կենսագրական մելոդրամայում


05:07 , 13 մայիս, 2019

Դերասանուհի Էմիլիա Քլարկը՝ «Գահերի խաղում» «վիշապների մոր»՝ Դեյեներիս Թարգարիանի դերակատարը, կնկարահանվի «Let Me Count the Ways» կենսագրական մելոդրամայում, հաղորդում է Variety-ն:

Պորտալի տվյալներով՝ ժապավենի սյուժեն պատմում է բանաստեղծուհի Էլիզաբեթ Բարեթի, նրա և դրամատուրգ Ռոբերտ Բրաունինգի սիրավեպի մասին:

Ինչպես նշվում է, ֆիլմի սցենարի հեղինակը Փոլ Միլնն է, իսկ ռեժիսորը՝ Բյորն Ռունգը:

Միևնույն ժամանակ, ֆիլմի պրեմիերայի օրը դեռևս հայտնի չէ:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Էմիլիա Քլարկը պատմել է «Գահերի խաղի» նոր սերիաների մասին: