Դերասան Ռամի Մալեքը, որը մարմնավորել է Ֆրեդի Մերկուրիին, պիցցա է առաքել և շաուրմա պատրաստել


03:08 , 13 մայիս, 2019

Մայիսի 12-ին դերասան Ռամի Մալեքը, որը հայտնի է դարձել Ֆրեդի Մերկուրիի դերակատարմամբ, նշում է իր 38-րդ տարեդարձը: Նշվում է, որ երիտասարդ տարիքում նա պիցցա է առաքել և շաուրմա պատրաստել՝ չերազելով ժողովրդականության մասին:

Մալեքը ծնվել է Լոս Անջելեսում: Նա մանկուց է երազել դերասան դառնալու մասին, սակայն նրա ծնողները ցանկանում էին, որ իրենց որդին փաստաբան դառնա: Դպրոցն ավարտելուց հետո Մալեքն ընդունվել է Ինդիանայի համալսարան, որտեղ 2003 թ.-ին արվեստի բակալավրի աստիճան է ստացել:

2004 թ.-ին դերասանը փոքր դերեր է խաղացել հեռուստասերիալներում: 2005 թ.-ին նա հայտնի է դարձել «Պատերազմ տանը» կատակերգական նախագծի շնորհանդեսից հետո:

Ռամի Մալեքի ամենակարևոր աշխատանքը «Բոհեմյան ռապսոդիա» ֆիլմն էր, որտեղ նա խաղացել է գլխավոր դերը՝ մարմնավորելով Queen խմբի մենակատար Ֆրեդի Մերկուրիին: Այս դերի համար դերասանը բազմաթիվ հեղինակավոր մրցանակներ է ստացել՝ Օսկար, Ոսկե գլոբուս, BAFTA, «ԱՄՆ կինոդերասանների գիլդիայի մրցանակ»: