Հուլիսի 1-ից Վրաստանում ազգային մարդահամար կանցկացվի


13:50 , 21 հունիս, 2013

Վրաստանի Վիճակագրության ազգային ծառայության գործադիր տնօրեն Զազա Չելիձեն հայտարարել է, որ հուլիսի 1-ից երկրում անցկացվելու է ազգային մարդահամար: Այս մասին հայտնում են վրացական լրատվամիջոցները: Չելիձեն նշել է, որ մարդահամարի անցկացման աշխատանքներն առաջին հերթին կիրականացվեն Աջարիայում, Գուրիում և Կախեթիում, իսկ 2013 թ-ի նոյեմբերից մարդահամարը կշարունակվի Վրաստանի այլ շրջաններում: Ընդհանուր մարդահամարի ամբողջական բյուջեն կազմելու է 18մլն լարի, իսկ գործընթացի առաջին արդյունքները հայտնի կդառնան 2015 թվականի գարնանը: Վերջին անգամ Վրաստանում համընդհանուր մարդահամար անցկացվել է 11 տարի առաջ՝ 2002 թվականին: