13:40 , 21 հունիս, 2013
Գայլերի աննախադեպ հարձակում` Կոտայքի մարզում: Քալաշյանների ընտանիքին պատկանող գրեթե 250 ոչխար է հոշոտվել: Մասնագետները զարմացած են, սովորաբար, նման դեպքերը մարտ-փետրվար ամիսներին են արձանագրվում: Քալաշյանները ոչխարներին լեռներում են պահել, և ըստ էության հեշտացրել գիշատիչների գործը: