ԱՄՆ-ում երեք երեխաների մորը ձերբակալել են փնթիության ու դստեր պայուսակի խավարասերների համար


06:49 , 12 մայիս, 2019

Ամերիկյան Ֆլորիդա նահանգում երեք երեխաների 33-ամյա մորը՝ Ջեսիկա Սթիվենսոնին ձերբակալել են երկրորդ դասարանցի դստեր ծայրահեղ փնթի տեսքի ու խավարասերների համար, որոնք դուրս էին սողում երեխայի պայուսակից, հայտնում է Fox News-ը։

Կնոջը ձերբակալել են այն բանից հետո, երբ նրա տանը ուտիճներ, կեղտոտ ներքնակներ ու նեխած սնունդ են գտել։

Սանտա Ռոզա շրջանի ոստիկանական բաժանմունքում ահազանգ է ստացվել. դպրոցի մանկավարժական կազմը հայտնել է, որ երեխան մշտապես հագնում է նույն կեղտոտ հագուստը, չի լողանում ու նրա պայուսակից «հարյուրավոր խավարասերներ են դուրս սողում»։

Հետազոտության համաձայն, բնակարանում, որտեղ ապրում էր կինն իր երեխաների հետ, ամենուր կեղտ էր՝ նույնիսկ երեխաների անկողնում, խոհանոցում և սառնարանում։

Նշվում է, որ Սթիվենսոնի մյուս երեխաները 5 և 14 տարեկան են։

Կնոջը երեխաների հանդեպ դաժան վերաբերմունքի մեղադրանք է առաջադրվել։