Մեր երկրում գործարար մարդն ու ջիղը միշտ մնում է ստվերում, հետո թողնում գնում աշխարհի ծայրն ու ամպայման հաջողակ գործ է սկսում


04:48 , 12 մայիս, 2019
Մարզային 'բիզնես ֆորումները' հիշեցնում են գյուղամիջի կիրակնորյա շուկաներ: Կաթ ու մածուն, բուլկի ու փախլավա և մի քանի օդից կախված սուտ ծրագիր:
Չկա պատկերացում ու տեսլական էս տղերքի մոտ, ցավալին դա է, նախորդների մոտ էլ չի եղել:
Գեղարքունիքի 'ֆորումից' հատվածներ դիտեցի, ամոթի զգացում, ուրիշ ոչինչ...
Եվ այնպես չի, որ մեր երկրում գործարար մարդն ու ջիղը վերացել է, ուղղակի այդ մարդը միշտ մնում է ստվերում, հետո թողնում գնում աշխարհի ծայրն ու ամպայման հաջողակ գործ է սկսում: Այս զտման պռոցեսը նոր թափ է ստանալու, այսօր արդեն դա երեևում է:
Սա նեգատիվ ու հոռետեսություն չի, այլ սթափ գնահատական:
Մի հատ էս սոկից փորձեք, մի կտոր փախլավից...