Անգլիական հավաքականի նախկին կապիտան Դևիդ Բեքհեմը կես տարով զրկված է եղել վարորդական իրավունքից՝ տեղեկացնում է The Mirror-ը։
Բեքհեմը պատժվել է մեքենա վարելիս բջջային հեռախոսով խոսելու համար։ 44-ամյա ֆուտբոլիստը խոստովանել է, որ տեխնիկա է օգտագործել 100 հազար ֆունտ արժողությամբ ավտոմեքենան վարելիս Great Portland փողոցում անցյալ տարվա նոյեմբերի 21-ին։