Աշխարհի ութերորդ հրաշալիքը կամ ինչի կարող է վերածվել Նոտր Դամը հրդեհից հետո


17:45 , 11 մայիս, 2019

Ֆրանսիայի կառավարությունը ապրիլի 15-ին Փարիզում այրված Նոտր Դամի վերականգնման լավագույն նախագծի մրցույթ է հայտարարել:

Notre-Dame roof and spire proposal by Vincent Callebaut

Նման հնարավորությունը անտարբեր չի թողել նաև ճարտարապետ Վենսան Քալբոյին, որն առաջարկել է XII դարի մշակութային հուշարձանին մի քիչ ֆուտուրիզմ ավելացնել:

Նրա կարծիքով՝ կարևոր է ոչ միայն պահպանել անցյալի հիշողությունը, այլև հետք թողնել սերունդների համար, հետևաբար տաճարի տանիքում անհրաժեշտ է ջերմոց տեղակայել:Notre-Dame roof and spire proposal by Vincent CallebautNotre-Dame roof and spire proposal by Vincent Callebaut

Վենսանն առաջարկել է մի քանի փոփոխություն մտցնել: Առաջինը՝ տանիքը պետք է ծածկված լինի հատուկ բյուրեղյա ապակուց, որը կլանում է արեգակնային էներգիան:

Դա բավարար կլինի Նոտր Դամի և հարակից տների գործունեության համար: Իսկ ջերմոցում կարելի է պտղատու ծառեր և բազմատեսակ բանջարեղեն աճեցնել:

Հաշվի առնելով տաճարի տանիքի տարածքի մեծությունը՝ ջերմոցից տարեկան կարելի է 21 տոննա թարմ բանջարեղեն և միրգ ստանալ: