Մահացել է Սարդ-մարդու մասին ֆիլմերի սցենարիստը


17:20 , 11 մայիս, 2019

Մահացել է ամերիկացի հայտնի սցենարիստ Էլվին Սարջենթը։ Նա 92 տարեկան էր, գրում է Deadline-ը։

Նա մահացել է բնական մահով, Սիեթլ քաղաքում գտնվող իր տանը։

Տեղեկատվությունը հաստատել են նրա օգնականները։

Սարջենթը հանրաճանաչություն է ձեռք բերել Սարդ-մարդու մասին ֆլիմաշարից հետո։