Տունը մաքրելու հնարամիտ գաղտնիքներ, որոնց մասին քչերը գիտեն


14:40 , 11 մայիս, 2019

Ներկայացնում ենք տունը մաքրելու հնարամիտ գաղտնիքներ:

Քացախը՝ լվացքի համար
Քացախը հրաշալի մաքրում է լվացքի մեքենան: Քացախը լցնել լվացքի փոշու մասում և մեքենան դնել երկար լվացքի ռեժիմում:

Քացախը կարելի է ավելացնել նաև հագուստ լվալիս, հատկապես՝ գունավոր: Այն կպահպանի իրերի վառ գույնը, կօգնի մաքել հետքերը, ազատվել կենդանիների կպած մազերից:

Լոգասենյակի մաքրում

Քացախը տաքացրու՝ այն նախապես խառնելով աման լվալու միջոցի հետ 1:1 հարաբերակցությամբ: Ստացված խառնուրդով սրբիր ծորակը և լոգախցիկը, միջոցը մակերևույթի վրա թող 30 րոպե:

Պլաստիկե պատուհանների մաքրում

Մաքրելու մասերի վրա լցրու սոդա, վրան՝ քացախ, թող 15 րոպե, սրբիր:

Մանկական խաղալիքների մաքրում

Ցանկացած պլաստիկե և փափուկ խաղալիք կարելի է լվալ մեքենայով՝ դնելով լվացքի պարկի մեջ:

Մարկերի հետքերի մաքրում

Կահույքը և պատերը մարկերի հետքերից մաքրելու համար օգտագործիր ատամի մածուկ կամ սննդային սոդա:

Եղունգների լաքի մաքրում

Չորացած լաքը մաքրելու համար նախ մազերի լաք լցրու, սրբիր տաք ջրով և օճառով:

Միկորալիքային վառարանի մաքրում

Միկորալիքային վառարանի մեջ կտրտած կիտրոն և մի բատոն դարչին կամ մի քիչ աղացած դարչին դիր: Կիտրոնը տաքացրու 10 րոպե: Կիտրոնը կօգնի հոտազերծել միկրոալիքային վառարանի մակերևույթը, դարչինը կվերացնի սննդի ոչ հաճելի հոտերը:

Խոհանոցային դարակների մաքրում

Բուսական յուղը խառնիր սոդային, ստացված մածուկով մաքրիր խոհանոցի դարակները:

Կահույքի մաքրում

Կահույքը փոշուց երկար ժամանակով մաքրելու համար թղթե անձեռոցիկի վրա մի քանի կաթիլ բուսական յուղ լցրու: Մակերևույթները սրբիր նախ՝ յուղոտ անձեռոցիկով, հետո՝ չոր: