Կրոնական 5 քաղաքներ, որոնք միավորում են հավատացյալներին


21:00 , 11 մայիս, 2019

Կրոնը մարդկանց մեծ մաիս կյանքում մեծ դեր ունի։ Այն ունակ միավորելու մարդկանց և նրանց խմբերին խաղաղություն ու ներդաշնակություն բերելու, սակայն միաժամանակ կարող է մյուսների մոտ բացասական հույզեր առաջացնել։ Ձեզ ենք ներկայացնում այն 5 քաղաքները, որոնք իրենց գոյության պատմության ընթացքում չափազանց կարևոր են դարձել որոշ կրոնների ներկայացուցիչների համար։

Մեքքան քաղաք է Սաուդյան Արաբիայի արևմուտքում, որը Կարմիր ծովից 100 մ հեռավորության վրա է գտնվում։ Այն համարվում է մահմեդականների ուխտագնացության կենտրոնը։ Ոչ մահմեդականների մուտքը Մեքքա արգելվում է։

Այն համարվում է մահմեդականների սուրբ քաղաքը։ 630 թ., ամրապնդելով իրենց դիրքերը, Մեդինա համայնքի մահմեդականները՝ Մուհամեդ մարգարեի առաջնորդությամբ, մտան Մեքքա։ Քաղաքը հանձնվեց առանց մարտի, իսկ բնակիչներն իսլամ ընդունեցին։ Մեքքան վերածվեց կրոնական կենտրոնի, իսկ մահմեդականնեը սկսեցին աշխարհի տարբեր անկյուններից աղոթել՝ դեմքով դեպի Մեքքայի կողմը։

Մեքքայի կենտրոնում է գտնվում Ալ Հարամ մզկիթը։ Ներկայումս Մեքքայում ընթանում է աշխարհում ամենախոշոր երկնաքեր-աշտարակների համալիրի՝ Աբրաժ ալ-Բաիթի կառուցումը։

Լասան քաղաք է Չինաստանի Տիբեթյան շրջանում, որը Տիբեթյան պետության նախկին մայրաքաղաքն է եղել։ Այն, ինչը հաչախ անվանում են «Լասա քաղաք», դա ժամանակակից Չենուան մարզն է, որը գտնվում է Լասա քաղաքային շրջանում։ Լասան համարվում է նաև Դալայ Լամայի ավանդական նստավայր։ Տիբեթերենից բառացի թարգմանաբար «լասա» նշանակում է «աստվածների վայր»։

Համաձայն լեգենդների՝ Տիբեթի երկրորդ կայսր Սոնգցեն Գամպոն, ով ապրել է VII դարի առաջին կեսին, Լասան դարձրել է իր մայրաքաղաքը։ Սակայն այդ ժամանակների փաստաթղթերը վկայում են, որ Տիբեթի մայրաքաղաքը պարբերաբար տեղափոխվում էր։ Դեռ այն ժամանակ քաղաքի կենտրոնում կառուցվել էր Ջոկանգ վանքը, որն էլ այսօր համարվում է Լասայում ուխտագնացությունների գլխավոր վայրը։

Քաղաքը սկսեց աճել ու զարգանալ Լամա Ցենկապիի և նրա աշակերտների կողմից XV դարում երեք խոշոր վանքեր կառոցելուց հետո։ Այդ վանքերն են Գանդենը, Սերան և Դրեպունգը։

Դալայ Լամա V Լոբսանգ Գյացոն ենթարկեցրեց Տիբեթը և Լասան տեղափոխեց իր վարչական կենտրոն։ Ապա նա սկսեց կառուցել Պոտալի ամրոցը, որի կառուցումն ավարտվեց նրա մահից մի քանի տարի անց։ Այդ ժամանակից ի վեր Լասան դարձավ Տիբեթի լիարեք քաղաքական մայրաքաղաքը։

Եվրոպացիները Լասա հազվադեպ էին գնում։ 1951 թ. քաղաքի կեսը կազմված էր հոգևորականներից, իսկ բնակչության ընդհանուր թիվը կազմում էր 25 000 մարդ։ 2000 թ. բնակչությանը թիվը հասավ 200 000-ի։

Բեթղեհեմը քաղաք է Պաղեստինում՝ Հորդանան գետի ափին, որն ուխտագնացության և զբոսաշրջության կենտրոն է։ Գտնվում է Երուսաղեմից 8 կմ հարավ և ներկայումս սահմամափակվում է հենց դրանով։

Բեթղեհեմը սուրբ քաղաք է համարվում քրիստոնյաների համար, որը նշանակությամբ երկրորդն է, քանի որ այստեղ, համաձայն Ավետարանի, ծնվել է Հիսուս Քրիստոսը։ Քաղաքում ապրում է քրիստոնեական հնագույն համայնքներից մեկը, չնայած որ վերջին տարիներին դրա բնակչության թվաքանակը պակասել է։

Վարանասին Հնդկաստանի հյուսիսարևելյան նույնանուն շրջանի գլխավոր քաղաքն է, որը հինդուականների համար նույն նշանակությունն ունի, ինչ որ Վատիկանը կաթոլիկների համար։ Աշխարհի հնագույն քաղաքներից մեկն է, և հնարավոր է՝ ամենահինը Հնդկաստանում։

Համաձայն լեգենդների՝ քաղաքը հիմնվել է Շիվա աստծու կողմից շուրջ 5000 տարի առաջ։ Այն մտնում է Հնդկաստանի ուխտագնացության 7 ամենակարևոր վայրերի ցանկի մեջ։ Հինդուսական շատ գրություններում հիշատակվում է հենց այս քաղաքը։

Համարվում է, որ Վարանասիի տարիքը հասնում է 3000-ի։ Այն կարևոր առևտրային և արդյունաբերական կենտրոն է եղել՝ շնորհիվ օծանելիքի, մետաքսի արտադրության։

Վատիկանը քաղաք-պետություն է Հռոմի տարածքում և անկախ է Իտալիայից։ Իր անվանումը պետությունը ստացել է Mons Vaticanus բլուրի անունից, որը թարգմանաբար նշանակում է «գուշակությունների վայր»։ Այն հոգևոր կամ եկեղեցական-մենիշխանական պետություն է, որը ղեկավարվում է Հռոմի պապի կողմից։ Բարձրագույն պետական իշխանությունը իրականացնում է տարբեր ազգային պատկանելիություն ունեցող կաթոլիկ հոգևորականությունը։

Վատիկանում կան կրոնական և մշակութային տեսարժան վայրեր, օրինակ՝ Սուրբ Պետրոսի տաճարը, Սիքստինյան կապելլան, Վատիկանի թանգարանները։ Այնտեղ են գտնվում աշխարհի ամենահայտնի նկարներն ու քանդակները։ Վատիկանի բացառիկ տնտեսությանը ֆինանսապես աջակցում է նամականիշների և հուշանվերների վաճառքը, թանգարանների մուտքի վճարը, հրատարակությունների վաճառքը։