Վերանայվել են «Երևան ջուր» ընկերության սակագները. դրանք նվազել են


12:32 , 21 հունիս, 2013

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի` 2013 թվականի հունիսի 21-ին կայացած նիստում քննարկվել է «Երևան Ջուր» փակ բաժնետիրական ընկերության կողմից սպառողներին խմելու ջրի մատակարարման, ջրահեռացման և կեղտաջրերի մաքրման ծառայությունների մատուցման սակագների սահմանման մասին հարցը:

Քննարկելով վերը նշված հարցը` հանձնաժողովը սահմանել է. սպառողներին խմելու ջրի մատակարարման, ջրահեռացման և կեղտաջրերի մաքրման մանրածախ ծառայությունների մատուցման սակագները, որոնց գումարային մեծությունը կազմում է 170.256 դրամ/խմ (ներառյալ ԱԱՀ-ն)` գործող 174,059 դրամ/խմ -ի փոխարեն:

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովից հայտնում են, որ ընդունված որոշումն ուժի մեջ կմտնի 2013 թվականի հուլիսի 21-ից: