«Ըստ օդում կախված լուրերի՝ երեկ ԱԱԾ-ի ձերբակալած բարձրաստիճան պաշտոնյան գլխավոր դատախազի ազգականն է» (Photo, Video). Արթուր Գրիգորյան


11:36 , 11 մայիս, 2019

Երեկ ԱԱԾ-ն հաղորդագրություն տարածեց, որ կաշառք ստանալու պահին ՍԱՊԾ բարձրաստիճան պաշտոնյա է ձերբակալվել։

Չնայած ԱԱԾ-ն անուններ չէր հայտնել, սակայն առանձնապես մեծ ջանքեր չպահանջվեց ճշտելու, որ ձերբակալվածը ՀՀ ԳՆ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության անասնաբուժության տեսչության պետ Հովհաննես Մկրտչյանն է։ Այստեղ ամենահետաքրքրականն այն է, որ, ըստ օդում կախված լուրերի, Մկրտչյանը ոչ այլ ոք է, քան ՀՀ Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի ազգականը, իսկ ավելի կոնկրետ՝ մորաքրոջ որդին։ Այն գլխավոր դատախազի, ով բոլոր ամբիոններից հայտարարում է, որ երկրում կոռուպցիա չկա, այնինչ իր իսկ բարեկամներն են զբաղված դրանով։

Հետևությունները թողնում եմ ձեզ։