Երևանի «Մարիոթ» հյուրանոցի մոտ ավտովթար է տեղի ունեցել


12:20 , 11 մայիս, 2019

Մարտի 11-ին, ժամը 03:32-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հանրապետության հրապարակում գտնվող «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել «Kia Rio» (վարորդ՝ Հ.Վ.) և «Mercedes S221» մակնիշների (վարորդ՝ Վ.Հ.) ավտոմեքենաները:

Փրկարարները փակել են «Kia Rio» մակնիշի ավտոմեքենայի գազի փականը:

Շտապօգնության աշխատակիցները վարորդներին ցուցաբերել են անհրաժեշտ բուժօգնություն: