Թրամփը նախկին խորհրդականին խնդրել է հայտարարել իր անմեղության մասին․WSJ


13:20 , 11 մայիս, 2019

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը իր նախկին իրավաբանական խորհրդական Դոնալդ Մաքհանին խնդրել է հայտարարել, որ ինքը չի խոչընդոտել արդարադատությանը։ Այս մասին հաղորդում է The Wall Street Journal-ը։

Պարբերականի տվյալներով՝ Թրամփը Մաքհանին խնդրել է հայտարարել, որ ինքն արդարադատությանը խոչընդոտել չի համարում ԱՄՆ հատուկ դատախազ Ռոբերթ Մյուլերին պաշտոնաթող անելու նախագահի պահանջը։

Նշվում է, որ ԱՄՆ նախագահն իր նախկին խորհրդականին այդ մասին խնդրել է իրավաբանների միջոցով։

Մաքհանը մերժել է Թրամփի խնդրանքը։