Փաստեր, որոնց մասին դուք չէիք լսել


12:23 , 21 հունիս, 2013

Բրիտանական «Հետաքրքիր փաստեր» հեռուստահաղորդման վարողներ Ջոն Լոյդը և Ջոն Միտչինսոնը գիրք են հրապարակել, որտեղ հավաքել են` անգամ հետազոտողներին և գիտնականներին զարմացնող առավել հետաքրքիր փաստերը: Հաղորդավարները գիրք են հրապարակել` «127 հետաքրքիր փաստեր» վերնագրով: Ներկայացնում ենք որոշ զարմանալի փաստեր այդ գրքից, որոնց մասին դուք դեռ չէիք լսել. 1. Աշխարհում այնքան ադամանդ կա, որ յուրաքանչյուր բնակիչ կարող է մեկեկան բաժակ ադամանդ ստանալ: 2. Մեծ Բրիտանիայում յուրաքանչյուր բանտարկյալի վրա տարեկան ծախսվում է 45 000 ֆունտ ստեռլինգ, դա 1,5 անգամ ավելի շատ է, քան Բրիտանիայի հեղինակավոր Իթոն քոլեջում սովորելը: 3. Աքիսը մեկ տարի շարունակ սեքսով չզբաղվելու դեպքում` կսատկի: 4. Ուրանը 400 անգամ ավելի տարածված է, քան արծաթը և 500 անգամ ավելի տարածված է, քան ոսկին: 5. Եթե վամպիրը սնվեր օրը մեկ անգամ, վամպիրների վերածելով զոհերին, ապա մոլորակի բնակչությունը մեկ ամսվա ընթացքում բաղկացած կլիներ միայն վամպիրներից: 6. Սև և սպիտակ ռնգեղջյուրները մի գույնի են: 7. Աշխարհում շշերով վաճառվող ջրի 40%-ը ջրի ծորակից լցրած ջուր է: 8. XIX դարում և XX դարի սկզբին բոլոր ատամները հեռացնելը և պրոթեզավորելը 21-րդ տարեդարձի հայտնի ամենամեծ նվերն էր: 9. Մարդկության 40%-ը չի ապրել մինչև կյանքի առաջին տարին: 10. Մարդկային ուղեղը 11 մլն բիտ տեղեկատվություն է ստանում, բայց ընդամենը 40 բիտ է ընկալում: 11. Արաբերեն բառերը գրվում են աջից ձախ, իսկ թվերը` ձախից աջ: Նրանք, ովքեր խոսում են արաբերեն, թվերով առատ տեքստերը կարդում են միաժամանակ երկու ուղղություններով: 12. Աֆղանստանի Հիլմենդ նահանգում հանցագուծությունների 90%- ը կատարվում է ոստիկանության կողմից: 13. Մարդկային թուքը «օպիորֆին» ցավազրկող է պարունակում, որը 6 անգամ ավելի հզոր է, քան մորֆինը: 14. ԱՄՆ-ում էլեկտրոէներգիայի 10%- ը արտադրվում է Խորհրդային Միության ապամոնտաժված ատոմային ռումբերից: 15. Կոֆեինը բաղկացած է ածխածնից, թթվածնից, ազոտից և ջրածնից` ինչպես հերոինը, տրոտիլը և նեյլոնը: 16. 1990 թ –ից Չինաստանում աղքատ մարդկանց տոկոսը նվազել է 85-ից 15-ը: 17. վերջին 60 տարիների ընթացքում Հյուսիսային Կորեայի ավելի քան 23 000 քաղաքացիներ լքել են երկիրը և փախել Հարավային Կորեա: Միայն 2 կորեացի են հակառակն արել: 18. Անգլերեն տեքստերի 90%-ը պարունակում է ընդամենը 1000 բառ: 19. Ամերիկայի մեծահասակ բնակչության 46%-ը հավատում է, որ Երկիր մոլորակը 10 000 տարեկան է: