Սպառողական, կենցաղային գիտակցություն դավանող հասարակություն ձևավորելու լավագույն գործիքը հեռուստասերիալն է


09:32 , 11 մայիս, 2019

Սպառողական, կենցաղային գիտակցություն դավանող հասարակություն ձևավորելու լավագույն գործիքը հեռուստասերիալն է, որը

- իսպառ ոչնչացնում է ստեղծագործ ու, առհասարակ, մտածելու ունակությունը,
- ձևավորում/խորացնում է կենցաղային մտածողությունը,
- դիտողին դարձնում է դատավոր/դատախազ, ով սկսում է վճիռներ կայացնել սերիալի սյուժեի մասով՝ հետագայում դա պրոյեկտելով սոցիալական կյանքի տարբեր ոլորտների վրա, երբ անձը, տանը նստած, որոշում է՝ ով ինչում է մեղավոր ու ինչ պատիժ պետք է կրի,
- արժեքները կենցաղայնացնում է՝ դարձնելով դրանք պրիմիտիվ, պարզունակ, հեշտ մարսելի՝ անհատի սոցիալական էությունը հանգեցնելով ֆիզիոլոգիականի, 
- վարքի մոդելներ է կրկնօրինակում՝ դրանով դառնալով զոմբի, կառավարելի օրգանիզմ,
- ըստ քարոզվող արժեքների՝ սեփական արժեքային առաջնահերթություններ է սահմանում, երջանիկ լինելու սեփական բանաձև...

Երբ տարիներ շարունակ ժողովրդի ուղեղը լվանում ես նման նյութով, հետո պետք չի զարմանալ, թե ինչո՞ւ մենք հասարակություն այնուամենայնիվ չունենք, իսկ ժողովուրդն էլ առավելապես կենցաղային գիտակցության դոմինանտներով է առաջնորդվում: