Ինչ են հուշում աստղերը մայիսի 11-ի համար


09:18 , 11 մայիս, 2019

Խոյ

Խոյերին խորհուրդ է տրվում օրն անցկացնել այնտեղ, որտեղ կարելի է հանդիպել ընկերներին: Իրադրությունը ոչ միայն նպաստում է նախկին համախոհների հետ կապերի վերականգնմանը, այլև օգնում է գտնել նորերին: Հնարավորություն է առաջանում կորպորատիվ ավանդույթներին նորից ընթացք տալու: Շատ Խոյերի ճակատագիրը գերազանց հնարավորություն է տալիս դառնալու առաջնորդ, հեռանկարային նախաձեռնություն գլխավորելու:

Ցուլ

Ցուլերին աստղերը խորհուրդ են տալիս որոշել նպատակները և ընտրել անհրաժեշտ վարքագիծ: Չարժե իրադարձություններից առաջ ընկնել. դերը, որին դեռևս պատրաստ չեք, կստիպի չափից դուրս ուշադրություն հատկացնել ձեր անձին, ինչը կբերի գերհոգնածության: Ամենահեշտ պահը չէ, եթե դուք փառասեր եք, երազում եք լինել տեսադաշտում, օգտվել ճանաչվածությունից. ինչ-որ մեկն առաջ կընկնի և կվերցնի նախաձեռնությունը:

Երկվորյակ

Երկվորյակներին մինչ գիշեր կուղեկցի լավ տրամադրությունը և մշտական հաջողությունը: Մոտակա ապագայի ծրագրերը չարժե կառուցել զրոյից. ավելի լավ է օգտագործել արդեն ունեցած հնարավորությունները, որոնք տվյալ պահին դեռևս չեք սպառել: Այս օրը նոր հեռանկարներ է բացում լաբիրինթոսների և փակուղիների փոխարեն, հուշում է ձանձրացրած խնդիրների լուծումները: Կարելի է ծրագրել ճանապարհորդություն, միջոցառման մասնակցություն:

Խեցգետին

Խեցգետիններին խորհուրդ չի տրվում վախենալ բարդ առաջադրանքներից: Աստղերը հուշում են, որ այժմ պոտենցիալ խնդիրները հեշտությամբ կլուծվեն, եթե դրանց համալիր մոտեցում ցուցաբերեք՝ հաշվի առնելով փորձը: Մոտակա ժամանակներս չարժե անհատական նախաձեռնություններ ծրագրել, քանզի ամենապատասխանատու պահին կարող է ձեզ ինչ-որ բան պակասել կամ դավաճանել հանգամանքների անկանխատեսելի ընթացքը:

Առյուծ

Առյուծներին խորհուրդ չի տրվում խախտել իրերի հաստատված կարգը, շտապեցնել փոփոխությունները: Հաջող պահ է դեպի անհրաժեշտ մարդը կամ խումբը առաջին քայլը կատարելու համար: Անելով այն՝ չարժե շտապեցնել իրադարձությունները, ավելի լավ է սպասել պատասխան ուշադրության, ցանկալի արձագանքին: Կարող եք հայտարարել ձեր մասին՝ բացահայտելով ձեր ծրագրերը կամ ընդգծելով անցյալ արժանիքները: Չարժե ավելորդ համառություն դրսևորել:

Կույս

Կույսերին նույնիսկ հանգստյան օրերին խորհուրդ չի տրվում արհամարհել կարգապահության, պարտքի, օբյեկտիվ անհրաժեշտության հարցերը: Արժե ժամանակ գտնել բնակարանի, աշխատասենյակի բարեկարգման համար համակարգային միջոցներ ձեռնարկելու համար: Կարող է պահանջվել կենցաղի մասնակի վերակազմակերպում, եթե ծրագրում եք վերանորոգում, տեղափոխություն, ընտանի կենդանի եք ձեռք բերել:

Կշեռք

Կշեռքների համար օրն ապահովում է աճող ինքնավստահություն, թույլ է տալիս հաճելի անակնկալի և աջակցության հույս ունենալ: Ինքազգացողության հետ կապված խնդիրների դեպքում սպասվում է դրական տեղաշարժ, որը կտանի դեպի ապաքինում: Կայուն ոգևորությունը թույլ կտա զբաղվել սիրելի գործով: Կարելի է վերադառնալ սառեցված նախագծերին, դրանցում նոր կողմնակիցներ ներգրավել, զբաղվել գովազդային մասով:

Կարիճ

Կարիճներին օրը կպարգևի ոգևորություն ձևափոխումների և նոր օգտակար հմտություններ յուրացնելու համար: Գործունեության դաշտ կարող են դառնալ տունը, անձնական տարածքը, մտերիմ ընկերների խումբը: Ուշադրության և փորձարկումների առարկա կարող է դառնալ վերանորոգված կամ նոր գնված տեխնիկան, ավտոմեքենան, համակարգիչը: Եթե խոսքը վերաբերում է առողջությանը, արժե հիվանդության բուժման ավելի առաջադիմական ձև փնտրել:

Աղեղնավոր

Աղեղնավորներն այսօր հաջողակ են ինչպես անհատական, այնպես էլ թիմային նախաձեռնություններում: Էներգիան արժե ուղղել ոչ թե տնային գործերին և կենցաղին, այլ կոլեկտիվ նպատակներին և ապագայի կառուցմանը: Աջակցություն ավելի լավ է փնտրել այնտեղ, ում հետ կիսելու բան չունեք: Ընտանիքի անդամները և մարդիկ, ում հետ վերջերս կոնֆլիկտի մեջ եք եղել, տվյալ փուլում կարող են լավագույն օգնականներն ու գործընկերները չլինել:

Այծեղջյուր

Այծեղջյուրների մոտ այսօր առաջնային են ռազմավարական նպատակները: Այն ամենը, ինչ տեղի է ունենում կամ, ուր որ է, տեղի կունենա, շատերը հենց այդ տեսանկյունից կդիտարկեն: Օգտակար է ամրապնդել նյութական հիմքը, հատկապես եթե ձեզ սպասվում է բարեփոխումների կամ նորին հարմարվելու շրջան: Ֆինանսական և բարոյական անկախությունը չեն խանգարի, եթե առջևում կոնֆլիկտային շրջան է:

Ջրհոս

Ջրհոսները կարող են անցնել ծրագրված գործողություններին, անձնական պոտենցիալի բացահայտմանը: Անկախ սեփական հնարավորությունների մակարդակից՝ աստղերը խորհուրդ են տալիս ապահովվել հավելյալ աջակցությամբ բոլոր հասանելի ուղղություններով, քանզի դա զգալիորեն կուժեղացնի ձեզ: Հաջողության կարևոր բաղկացուցիչ մաս կարող է դառնալ ձեր անձնական արժանիքներն ընդգծելու ունակությունը:

Ձկներ

Ձկների համար օրը հագեցած և վառ կլինի: Այսօր կարելի է մասնակցել կոլեկտիվ միջոցառման, ծանոթանալ տեխնիկայի և ակտուալ սոցիալական միտումների վերջին նորություններին: Լավ է այցելել ցուցահանդես, մասնակցել համաժողովի, լինել ընկերների շրջապատում: Եթե չեք սիրում աղմուկ և մարդկանց կուտակումներ, գերազանց ելք կլինի նորություններին համացանցի միջոցով ծանոթանալը: Լավագույն պահը չէ ակտիվության համար, եթե ցանկանում եք ձեզ վրա ուշադրություն հրավիրել: