Սարալանջի պողոտայում ավտոմեքենա է շրջվել. ԱԻՆ-ը հրշեջ փրկարարական աշխատանքներ է իրականացնում


22:20 , 10 մայիս, 2019

Երևանի Սարալանջի պողոտայում ավտոմեքենա է շրջվել: Այս մասին հայտնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից:

«Մայիսի 10-ին, ժամը 20:16-ին 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սարալանջի պողոտայում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան շրջվել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը»,- նշված է հաղորդագրություն:

Դեպքի առնչությամբ կտրվի լրացուցիչ տեղեկություն: