Բելգիացի ճարտարապետը Փարիզի Աստվածամոր տաճարի փլված տանիքը մրգատու ծառերով լի բանջարանոցի վերածելու նախագիծ է ներկայացրել


21:00 , 10 մայիս, 2019

Tert.am-ը գրում է․

Բելգիացի ճարտարապետ Վենսան Կալբոն, որն աչքի է ընկնում իր յուրօրինակ և ոչ ստանդարտ գաղափարներով, ինչպես նաև էկոլոգիական շինարարության ջատագով լինելով, Փարիզի Աստվածամոր տաճարի փլված տանիքը վերակառուցելու արտասովոր նախագիծ է առաջարկել, գրում է The Sun-ը:
Ֆրանսիայի կառավարությանը ներկաայցրած նախագծում ճարտարապետն առաջարկում է 12-րդ դարի կառույցին ֆուտուրիստական տեսք հաղորդել: Նրա կարծիքով՝ կարևոր է հետագա սերունդների համար ոչ միայն անցյալի մասին հիշատակ թողնել, այլև ներկայի:
Կալբոն առաջարկում է մի քանի փոփոխություն մտցնել, սակայն նրա նախագծի հիմնական յուրահատկությունը տաճարի տանիքին ջերմոց կառուցելու գաղափարն է: Նախագծի համաձայն՝ տանիքը պետք է ծածկված լինի հատուկ բյուրեղապակիով, որը կկլանի արևի էներգիան, իսկ այդ էներգիան բավարար կլինի տաճարի և շրջակա տների համար: 
Ջերմոցում առաջարկվում է մրգատու ծառեր և բանջարեղեն աճեցնել: Ըստ հաշվարկների՝ ջերմոցը տարեկան 21 տոննա թարմ բերք կապահովի փարիզցիների համար: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։