Միջերկրական ծովում առնվազն 70 գաղթական է խեղդվել Թունիսի ափերի մոտ


17:45 , 10 մայիս, 2019

168.am-ը գրում է.

Միջերկրական ծովում՝ Թունիսի ափերի մոտ, տեղի ունեցած նավաբեկության հետեւանքով զոհվել է առնվազն 70 աֆրիկացի անօրինական միգրանտ: Այդ մասին հայտնել է Թունիսի TAP լրատվական գործակալությունը:

«Մայիսի 10-ին Թունիսի Սֆաքսի նահանգի ծովափից 40 մղոն հեռավորության վրա միջազգային ջրերում առնվազն 70 մարդ է զոհվել աֆրիկացի անօրինական միգրանտների թվից, եւս 16-ը փրկվել են այն բանից հետո, երբ նավը խորտակվել է»,-ասված է հաղորդագրության մեջ, հայտնել է ՌԻԱ Նովոստին: