Google-ը «խելացի տան» համար դեմքերը ճանաչելու տեխնոլոգիա կկիրառի


20:00 , 10 մայիս, 2019

Google ամերիկյան կորպորացիան առաջիններից մեկն է, որը խելացի տան համար սմարթ էկրանը ներդրված տեսախցիկի հետ է համադրել։ Այն ունի դեմքերը ճանաչելու համակարգ։

Nest Hub Max-ի շնորհանդեսը տեղի է ունեցել Google I/O ծառայության մշակողների ամենամյա համաժողովի ժամանակ՝ անցած շաբաթ, ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգում։

25․4 տրամագծով սենսորային էկրանը նախ կվաճառվի ԱՄՆ-ում, Կանադայում, Մեծ Բրիտանիայում և կարժենա շուրջ 229 դոլար։