«ԱՄՆ-ն Իրանի հետ պատերազմ չի ցանկանում». Փոմփեո


19:15 , 10 մայիս, 2019

ԱՄՆ-ն Իրանի հետ պատերազմ չի ցանկանում, սակայն հասկանում է երկիրը պաշտպանելու անհրաժեշտությունը։ Այս մասին ասվում է ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Փոմփեոյի հայտարարությունում։

«Վերջին մի քանի շաբաթվա ընթացքում Իրանը մի քանի սպառնալից հայտարարությունների սպառնալից գործողություններ է ձեռնարկել։ ԱՄՆ-ի և դաշնակիցների պատասխանը պարզ էր՝ մենք պատերազմ չենք ցանկանում։ Բայց 40 տարի շարունակվող ամերիկացի զինվորների սպանությունները, նրանց պատանդ վերցնելը, ինչպես նաև ամերիկյան օբյեկտների վրա հարձակումները մշտապես հիշեցում են այն մասին, որ երկիրը պետք է պաշտպանվի»-ասել է Փոմփեոն։

«Թեհրանը պետք է հասկանա, որ Իրանի կամ նրա դաշնակիցների՝ ԱՄՆ-ի քաղաքացիների կամ նրա շահերի վրա հարձակմանը արագ և վճռական պատասխան կտրվի»,- հավելել է նա։