Ցուկերբերգը 59 միլիոն դոլարով տուն է գնել Թախո լճի ափին


18:20 , 10 մայիս, 2019

Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը Կալիֆոռնիա և Նևադա նահանգների սահմանին, Թախո լճի մոտակայքում գտնվող առողջարանային տարածքում, 59 մլն դոլար ընդհանուր արժողությամբ երկու առանձնատուն է գնել, հաղորդում է Variety-ն:

Հաղորդվում է, որ գնման գործարքով զբաղվել է ընկերության ներկայացուցիչը, և ներգրավված բոլոր կողմերը պետք է դրա չբացահայտման մասին պայմանագրեր ստորագրեին: