Facebook-ն արձագանքել է ընկերությունը մասնատելու համահիմնադրի կոչին


18:00 , 10 մայիս, 2019

Facebook-ն արձագանքել է սոցցանցի համահիմնադիր Քրիս Հյուզի ամերիկյան իշխանություններին արված կոչին, որով առաջարկել է ընկերությունը մի քանի մասի բաժանել, հաղորդում է The New York Times-ը:

Facebook-ի հաղորդակցության և գլոբալ հարցերով փոխնախագահ Նիկ Քլեգի խոսքերով, սոցիալական ցանցը գիտակցում է, որ հաջողության հետ գալիս է նաև պատասխանատվությունը:

«Բայց դուք հաջողակ ամերիկյան ընկերության մասնատման կոչով պատասխանատվություն չեք պարտադրում»,- նշել է Քլեգը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Facebook-ի համահիմնադիրն առաջարկել է ընկերությունը մի քանի մասի բաժանել, քանի որ այն չափազանց մեծ և հզոր է դարձել: