Telegram-ում չաթերի արխիվացման գործառույթ կհայտնվի


17:17 , 10 մայիս, 2019

Telegram-ի թարմացումը օգտատերերին թույլ կտա արխիվացնել հնացած չաթերը, հայտարարել է մեսենջերի ստեղծող Պավել Դուրովը:

Նա նշել է, որ «Արխիվ» հատուկ թղթապանակ կհայտնվի:

Նախկինում մեսենջերում ոչ պետքական չաթերը կամ նամակագրությունը թաքցնելու գործառույթ չկար: Դրանք հնարավոր էր միայն ջնջել: