Փաստեր կարմրահերների մասին. իսկ գիտե՞ք, որ Մերիլին Մոնրոն նույնպես կարմրահեր էր (Photo)


21:30 , 10 մայիս, 2019

Եթե տեղեկացված չեք, ապա ասեմ՝ իմանաք, որ կարմրահերները սուպերհերոսներ են:

Նրանք իրական մուտանտներ են, ովքեր ունեն MC1R մուտացիա, այդ պատճառով էլ նրանք ունեն ոչ միայն յուրահատուկ բնութագրեր, որոնք, իհարկե, չունեն սովորական մարդիկ: Իհարկե, կարմրահերները շատ չեն:

Աշխարհի միայն 2%-ն է կարմրահեր, այսինքն՝ 140 միլիոն մարդ:

Հետաքրքիր փաստեր

Մերիլին Մոնրոն կարմրահեր է եղել։

Դիսնեյի հերոսուհիներից միայն Արիելն ու Մերիդան են կարմրահերներ։

Ի՞նչ է ասում գիտությունը նրանց մասին

Կարմրահերների օրգանիզմում արտադրվում է ֆեոմելանինի պիգմենտ, որը նրանց ավելի դիմացկուն է դարձնում ցավի նկատմամբ: Վիրահատությունների ժամանակ նրանց 20% քիչ անզգայացում է անհրաժեշտ, քան մնացած մարդկանց:

Ի հավելումն՝ կարմրահերների մազերն ավելի ուշ են սպիտակում, դեռ ավելին՝ նրանց մեծամասնությունը ձախլիկներ են: Իրականում պարզ չէ, թե ինչու:

Նրանց օրգանիզմում արտադրվում է D վիտամին, դրա պատճառով էլ նրանք արևից բավականաչափ D վիտամին չեն ստանում, դրա համար էլ հեշտ են տանում արևի բացակայությունը: 

Սակայն սա դեռ ամենը չէ: Կան բաց, դեղնակարմրավուն, մեղրագույն կարմրահերներ: Հոլանդիայում ամեն տարի սեպտեմբերին անցկացվում է Roodharigendag մրցույթը: Այդ ընթացքում ընտրում են կարմրահեր թագավորներին ու թագուհիներին:

Կա նաև տարօրինակ փաստ, որ կարմրահերները գրավում են մեղուներին: Երևի միջատները նրանց շփոթում են մեծ, վառ ծաղիկների հետ:

Չմոռանանք հին միֆերի մասին, որ կարմրահերները վամպիրներ են, սակայն իրականում նրանք նման են երկնային հրեշտակների: