Մոսկվան և Տոկիոն տարակարծությունը չեն հաղթահարել


15:40 , 10 մայիս, 2019

Yerkir.am-ը գրում է.

Մոսկվան և Տոկիոն խաղաղ պայմանագրի շուրջ տարակարծություններն այսօր Մոսկվայում կայացած բանակցությունների ժամանակ չեն հաղթահարել: Այդ մասին ասել է Ճապոնիայի ԱԳՆ ղեկավար Տարո Կոնոն. հայտնում է РИА Новости-ն:

«Սակայն և´Ճապոնիան, և´ Ռուսաստանը համոզված են, որ այդ բարդ խնդրի հաղթահարման ճանապարհով իրական գործընկերության հաստատումը բխում է մեր ռազմավարական շահերից»,- ասել է նա: