Ինչո՞ւ է անձրևից բուրում. իսկ դուք զգացե՞լ եք այն (Photo)


19:30 , 10 մայիս, 2019

Անձրևի ոչ սովորական, յուրօրինակ բույրը բոլորին է ծանոթ: Շատ հաճախ մարդկանց մոտ հարց է առաջանում՝ արդյո՞ք ջուրը համ ու հոտ ունի: Գիտնականները վերջին տասնամյակում են բացահայտել, որ անձրևից առաջ օդում առաջանում է, այսպես կոչված, պետրիկորի բույր, որը հողախառն բույր է:

Իրականում անձրևը բուսական յուղի հոտ ունի: Անձրևի ռիթմիկ հարվածները գետնին բուրավետ նյութերի մի տեսակ աերոզոլ են բարձրացնում:

Յուրաքանչյուր տարածք իր բույրն ունի, քանի որ այն սերտորեն կապված է հողի հետ: Հողում ապրում են բազմաթիվ սպորներ: Դրանք առանձնանում են իրենց քիմիական հատկություններով, որոնք պատասխանատու են պետրիկորի համար:

Եթե անձրևը ուժեղ է, ապա պետրիկորն աերոզոլի տեսքով արագ առաջ է գնում քամու հետ և մարդկանց զգուշացնում մոտալուտ անձրևի մասին: