Արարատ Միրզոյանը մասնակցել է Շուշիում Արցախի Պաշտպանության բանակին նվիրված սուրբ պատարագին


14:40 , 10 մայիս, 2019

Մայիսի 10-ի առավոտյան Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցում Արցախի իր պաշտոնակցի՝ Աշոտ Ղուլյանի եւ բարձրաստիճան զինվորականության հետ մասնակցել է Պաշտպանության բանակին նվիրված սուրբ պատարագին: Այս մասին տեղեկացնում են Արցախի ԱԺ լրատվությնա և հանրության հետ կապերի վարչությունից: