Հեծանիվով, մետրոյի մեջ և այլ իրավիճակով նկարները ազդեցիկ էին 1 տարի առաջ. 1 տարի հետո դա հավասարվում է ամենասովորական փիառ ակցիայի


14:32 , 10 մայիս, 2019

Հեծանիվով, մետրոյի մեջ, տաքսուն սպասելիս և այլ իրավիճակով նկարները գեղեցիկ և ազդեցիկ էին մեկ տարի առաջ, երբ ամեն ինչ դեռ նոր էր սկսում, բայց մեկ տարի հետո դա հավասարվում է ամենասովորական փիառ ակցիայի, որի բուն նպատակն անհասկանալի է:

Դե համ էլ հեծանիվ քշելու համար, առողջ ապրելու համար հեչ պարտադիր չէ լուսանկարիչ ման տալ: Դրա համար լիքը աչքից հեռու տարածներ կան:

Չգիտեմ՝ նմանատիպ հարցերում Նիկոլը ում հետ է խորհրդակցում, բայց նրան կամ նրանց արագ փոխել է պետք, քանի որ վերջիններս սկսել են կրկնվել, ինչն իրենից ենթադրում է, որ սահմանափակ են մտածում: