Կիմ Չեն Ընը ղեկավարել է պաշտպանական զորամասերի զորավարժությունները


12:45 , 10 մայիս, 2019
Aysor.am-ը գրում է.
ԿԺԴՀ-ն հաստատել է պաշտպանական զորամասերի՝ հարվածային միջոցներով տարբեր հեռահարության կրակային հարված հասցնելու զորավարժությունների մասին տեղեկությունը։ Հյուսիսային Կորեայի Պետխորհրդի նախագահ Կիմ Չեն Ընը ղեկավարել է արձակումները, հայտնում է  Կորեայի Կենտրոնական հեռագրային գործակալությունը։
 
«Ընկեր Կիմ Չեն Ընը հինգշաբթի  ղեկավարել է Կորեական ժողովրդական բանակի պաշտպանական զորամասերի զորավարժությունները առաջնագծում և արևմտյան ճակատում»,- ասվում է գործակալության հաղորդագրությունում։ Նշվում է, որ «գերագույն ղեկավարը հրամանատարական կետում ծանոթացել է զորավարժությունների պլանին և հրամայել սկսել զորավարժությունները», ինչից հետո արկերը «խլացնող աղմուկով սկսել են հատել օդը դեպի նշված թիրախների ուղղությամբ»։
 
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ