ԵՄ-ն կրկին փակեց իր դռները Թուրքիայի առաջ


11:38 , 21 հունիս, 2013


Հունիսի 20-ին ԵՄ երկրների ներկայացուցիչները չեն համաձայնվել Թուրքիայի հետ վերսկսել բանակցությունները Թուրքիայի ԵՄ-ի անդամ դառնալու համար նախատեսված 35 գլուխներից մեկի շուրջ:

ԵՄ-ի մշտական ներկայացուցիչների կոմիտեն (COREPER) կոնսենսուսի չի հասել Թուրքիայի հետ վերսկսել բանակցությունները 22-րդ գլխի շուրջ, որով կարգավորվում է տարածաշրջանային քաղաքականությունը: Անհամաձայնություն են հայտնել Գերմանիան և Նիդեռլանդները: Այդ գլխի վերաբերյալ բանակցությունները նախատեսվում էին սկսել մինչ հունիսի վերջը, երբ ավարտվեր Իռլանդիայի ԵՄ-ի նախագահության ժամկետը վերջանար:
Թուրքիան սկսել է անդամակցության շուրջ բանակցությունները դեռևս 2005 թ-ի հոկտեմբերի 3-ին, սակայն վերջին անգամ ԵՄ-ն Թուրքիայի հետ բանակցությւոնների համար նոր գլուխ բացել երեք տարի առաջ: Նա կաորղացել է 35 գլուխներից միայն 13-ը փակել ներառյալ վերջերս փակված մեկ գլուխը:
Թուրքիան անհանգստություն հայտնեց, երբ ԵՄ-ն խստորեն արձագանքեց Գեզի այգում տեղի ունեցած դեպքերին: Ցուցարարները սկսեցին որպես բնապահպանական շարժում, որն այնուհետև վերածվեց ամբողջ երկրով մեկ ծավալված հակակառավարական ակցիաների: