Թուրքիան մեկուսանում է


09:32 , 10 մայիս, 2019

Լարված են Վաշինգտոն-Անկարա հարաբերությունները, անորոշ են ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության հեռանկարները։ Տարածաշրջանում Էրդողանը խնդիրներ ունի տարածաշրջանային տերություններից Իսրայելի, վերջերս նաև՝ Սաուդյան Արաբիայի հետ։ Միանշանակ չեն Իրան-Թուրքիա հարաբերությունները։
Այսօր համեմատաբար հարթ է ընթանում թերևս միայն Մոսկվա-Անկարա համագործակցությունը։ 

ՀԳ. Այդ ամենում էական հարցերից մեկն այն է, թե հայկական կողմը որքանով է օգտվում ստեղծված իրավիճակից կամ օգտվում է արդյոք, թե ոչ։ Քանի դեռ իրավիճակը չի շրջվել հակառակ տրամաբանությամբ, իսկ դա կարող է լինել ցանկացած պահի, անհրաժեշտ է պրագմատիկ լինել այդ հարցում։