Գիտնականները «դինոզավր Բեթմենի» մնացորդներ են հայտնաբերել


04:53 , 10 մայիս, 2019

Չինացի գիտնականները չղջիկի կամ Բեթմենի թևերով փետրավոր դինոզավրի մնացորդներ են հայտնաբերել, հաղորդում է Nature ամսագիրը:

Ինչպես նշվում է, նման թևերը դինոզավրն օգտագործել է «օդում սահելու» համար:

Գիտնականները կենդանուն Ambopteryx longibrachium են անվանել, ինչը թարգմանաբար նշանակում է «երկար ձեռքերով պտերո-դինոզավր»:

Նշվում է, որ դինոզավրի մարմնի երկարությունը չի գերազանցել 30 սանտիմետրը, իսկ քաշը՝ 300 գրամը: Ենթադրվում է, որ դա մսակեր կամ ամենակեր դինոզավր է եղել: