100 գ ալյուրը, կակաոն, օսլան, փխրեցուցիչը խառնել, ապա անցկացնել մաղով:
Ձվի դեղնուցը հարել շաքարի փոշու և սենյակային ջերմաստիճանում փափկած կարագի հետ:

Սուրճը լուծել 1ճ/գ ջրում, ապա ավելացնել ռոմը և լցնել կարագով զանգվածի վրա, հարել:

Ստացված զանգվածը խառնել մաղված ալյուրային զանգվածի հետ և խմոր հունցել: Անհրաժեշտության դեպքում մի քիչ էլ ալյուր ավելացնել:
Ստացված խմորը փաթաթել ցելոֆանի մեջ և տեղափոխել սառնարան 30 րոպեով:
Սառնարանից հանել խմորը, գլանի տեսք տալ նրան, ապա կտրատել: Ամեն կտորն առանձին կլորացնել 4-5 սմ տրամագծով:

Կլոր խմորների վրա ակոսներ անել դանակի բութ սայրով, որպեսզի սուրճի հատիկի տեսք ստանանք:
Ջեռոցի տապակի վրա փռել պերգամենտային թուղթ, ապա վրան շարել թխվածքաբլիթները:

Թխել ջեռոցում 10-12 րոպե 200 աստիճանում:
