Մերոնք իրոք կյանքի գնով պահել են մեր հողերը, որպեսզի թշնամին բնազդաբար չավիրի ամենը


01:48 , 10 մայիս, 2019

Երբ Ադրբեջանն ամեն գնով փորձում է աշխարհին ներկայացնել, թե մենք իբր ինչպես ենք ավիրել քաղաքները, դրան հակադարձող ամենավառ օրինակներից մեկը Շուշիի ազատագրումից հետո եղած դեպքն է:

Մայիսի 8-ի երեկոյան կողմ տրված դադարը հակառակորդին հնարավորություն է ընձեռել հատկացված միջանցքով հեռանալու բերդաքաղաքից։

Ադրբեջանցիները կեսօրին մոտ հարձակման են անցել: Հակառակորդի 1 ռազմական ինքնաթիռ և ուղղաթիռները ռմբակոծել են հայկական ուժերի մարտաշարքերը, ինչպես նաև Շուշին ու Ստեփանակերտը։

Ավելի ուշ պարզվել է, որ այդ օդային հարձակման նպատակը Շուշիում թողնված զինապահեստները պայթեցնելն էր, դրանով ադրբեջանցիները հույս են ունեցել կործանելու ամբողջ քաղաքը, ինչը նրանց չի հաջողվել։ Երեկոյան կողմ հիմնականում ավարտվել է Շուշիի «մաքրման» գործողությունը։ Մայիսի 9-ին հինավուրց հայկական բերդաքաղաքն ազատագրված էր։

Անհավասար մարտում հայկական ուժերը կարողացել էին հաղթանակի հասնել, իսկ քանակապես ավել ադրբեջանական զորքը նահանջելուց առաջ փորձել է ավիրել Շուշին: Սրիկաները դիմել են ամենաստոր քայլերի, փաստացի ոչ թե փորձել են պաշտպանվել, այլ վտանգը զգալուց հետո սկսել են քանդել ամեն ինչ:

Մերոնք իրոք կյանքի գնով պահել են մեր հողերը, որպեսզի թշնամին բնազդաբար չավիրի ամենը: