Կոչ եմ անում քաղաքային իշխանություններին շտապ, արագ, անհապաղ սկսել վերելակների ստուգման և փոխարինման ընթացքը


00:28 , 10 մայիս, 2019

Ես չեմ հարցնում, թե ինչու, երբ մենք բղավում էինք «մահվան վերելակների» մասին, մեզ չէին լսում և վերագրում էին ամեն ինչ քաղաքական պայքարի հռետորության ձևաչափերին։

Ես պարզապես կոչ եմ անում քաղաքային իշխանություններին շտապ, արագ, անհապաղ սկսել վերելակների ստուգման և փոխարինման ընթացքը։

Առավոտյան գրությունով պաշտոնապես դիմելու եմ Երևան քաղաքի ավագանու ԲՀԿ խմբակցությանը (ի դեպ, մեր ավագանու անդամները միանգամից արձագանքեցին և արդեն իսկ ակտիվ ուսումնասիրում են միջադեպի մանրամասները), որ հասկանանք, թե ինչ կարելի է ձեռնարկել այս իրավիճակում։

Image may contain: 1 person, text