Դևիդ Բեքհեմին 6 ամսով արգելել են մեքենա վարել՝ ղեկին նստած ժամանակ բջջայինից օգտվելու համար


00:30 , 10 մայիս, 2019

Tert.am-ը գրում է.

Դևիդ Բեքհեմին վեց ամսով արգելել են մեքենա վարել, ինչպես նաև պարտավորեցրել 750 ֆունտ ստերլինգի տուգանք վճարել: Ինչպես հայտնում է Daily Mail-ը, այս պատիժը նախկին ֆուտբոլիստը ստացել է անցյալ տարվա նոյեմբերին մեքենայում հեռախոսից օգտվելու համար:

Ներկայանալով դատարան՝ Անգլիայի ազգային հավաքականի նախկին ավագը խոստովանել է, որ ամիսներ առաջ մեքենա վարելիս օգտագործել է իր բջջային հեռախոսը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ