Փարիզի Աստվածամոր տաճարի շրջակա հողում կապարի պարունակությունը տասնյակ անգամ գերազանցում է թույլատրելի սահմանը


00:00 , 10 մայիս, 2019

Tert.am-ը գրում է.

Ֆրանսիայի իշխանությունները հայտարարել են Փարիզյան Աստվածամոր տաճարի շրջակա հողում հրդեհից հետո կապարի նստվածքի քանակության վտանգավոր մակարդակի մասին:

Ինչպես հաղորդում է ТАСС գործակալությունը՝ ֆրանսիական աղբյուրին հղումով, այս մասին տեղեկացրել են առողջապահության տարածաշրջային ծառայությունից: Նշվում է, որ տաճարի շրջակայքից վերցված հողի փորձանմուշի հետազոտությունը ցույց է տվել 1 կգ-ում 10-20 գրամ կապարի պարունակությունը, ինչը զգալիորեն բարձր է թույլատրելի ցուցանիշից, որն է 0.3 գրամ՝ 1 կգ-ում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ