Մոսկվայում ուժգին քամին հաստաբուն ծառեր է տապալել և տանիքներ պոկել. կա 10 տուժած (Video)


23:20 , 9 մայիս, 2019

Shamshyan.com-ը գրում է.

Մոսկվայում այսօր՝ մայիսի 9-ին, ուժգին քամին ծառեր է տապալել և տանիքներ պոկել: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:

Աղբյուրի տեղեկություններով՝ ուժգին քամին ուղեկցվել է հորդառատ անձրևներով, ամպրոպներով, կարկուտով:

Քամին 3 տասնյակից ավելի հաստաբուն ծառեր է տապալել, ինչի հետևանքով կան տուժածներ: Այս պահին նրանց թիվը հասնում է 10-ի: