2019 թվականը նոր է մոտենում իր հասարակածին, բայց այն արդեն կարելի է համարել աստղային «բեյբի բումի» տարի։ Ոմանք առաջին անգամ են ծնող դարձել, ինչպես, օրինակ, Մեգան Մարքլը և արքայազն Հարին, իսկ ոմանք էլ արդեն 5-րդ անգամ են ծնող դառնում, ինչպես, օրինակ, Սոֆի Էլլիս-Բեքսթորը։
Ձեզ ենք ներկայացնում աստղային ընտանիքներ, որտեղ այս տարի համալրումներ են եղել։
Մայիսի 6-ին Սասեքսի դուքսի և դքսուհու ընտանիքում ծնվեց նրանց առաջնեկը։ Ուրախալի լուրը հրապարակվել էր նրանց ինստագրամի պաշտոնական էջում։ Երեխայի քաշը եղել է 3600 գրամ։ Նրա և մայրիկի հետ ամեն ինչ լավ է, երկուսն էլ իրենց հոյակապ են զգում։ Արքայազն Հարին ներկա է եղել ծննդաբերության ժամանակ և աջակցել է Մեգանին։
Արքայազնը շնորհակալություն է հայտնել երկրպագուներին աջակցության համար և նրանց է ներկայացրել երեխայի ամբողջական անունը՝ Արչի Հարիսոն Մաունթբեթեն-Վինձոր։ Հարիի և Մեգանի որդին դարձել է Եղիսաբեթ 2-րդի 8-րդ ծոռը՝ գահաժառանգների մեջ զբաղեցնելով 7-րդ տեղը։
Մեգան Մարքլի հետ գրեթե միաժամանակ մայր է դարձել նաև 37-ամյա դերասանուհի Էմի Շումերը։ Երեխան առաջինն է Էմիի և նրա ամուսնու՝ Քրիսի ընտանիքում։
2019 թվականի հունվարին Թոմ Հարդին և նրա կինը՝ Շառլոտա Ռայլին, ունեցան իրենց երկրորդ տղային, որը, ըստ հարազատների, շատ նման է իր աստղային հորը։ Երեխային անվանել են Ֆորեսթ՝ ի պատիվ զույգի ամենասիրելի «Ֆորեսթ Գամփ» ֆիլմի։
Ապրիլի 19-ին 52-ամյա Վենսան Կասելը երրորդ անգամ հայր դարձավ։ Նրա երիտասարդ կինը՝ 22-ամյա մոդել Թինա Կունակին, դերասանին աղջիկ է պարգևել։ Զույգը երեխային անվանել է Ամազոնի։ Թինայի եղբայրը իր զարմուհու համար արդեն նոր անվանում է գտել՝ Զոզո։ Զոզոն Կասել-Կունակի տանդեմի առաջին երեխան է։ Դերասանի ավագ դուստրերը ծնվել են Մոնիկա Բելուչիի հետ ամուսնությունից։
Սոֆի Էլիս-Բեքսթորի և The Feeling խմբի բաս կիթառահար Ռիչարդ Ջոնսի բազմազավակ ընտանիքում արդեն մեծանում են 4 տղաներ, իսկ հունվարի 7-ին ծնվել է նրանց 5-րդ երեխան։ Չնայած այն բանին, որ երկրպագուները անընդհատ խորհուրդներ են տալիս, թե ինչպես աղջիկ երեխա ունենալ, այնուամենայնիվ, աստղային ընտանիքում կրկին տղա է ծնվել, ում անվանել են Միկի։